Զուգդիդիի հոսպիտալում բուժում է անցնում գրիպի վարակով հիվանդ 51 մարդ
Գրիպի և գրիպանման հիվանդությունների ախտանիշներներով Զուգդիդիի հոսպիտալում բուժում է անցնում 51 մարդ,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Զուգդիդիի հոսպիտալի տնօրեն Սուլխան Օրժոնիան:
Նրա խոսքով, մի հիվանդի վիճակը ծանր է: Ինչպես նշել է Սուլխան Օրժոնիան, հիվանդը կրիտիկական բժշկության բաժնում միացված է արհեստական շնչառության և անցնում է համապատասխան բուժում:
Զուգդիդիի հոսպիտալի տնօրենի տեղեկությամբ, 51 հիվանդներից 19-ը փոքրահասակ է: