Զինվորականներին ազատելու մասին տարածված լրատվությունը չի համապատասխանում իրականությանը. Վլադիմիր Չաչիբաիա
Զինվորականներին ազատելու մասին տարածված լրատվությունը չի համապատասխանում իրականությանը. Վլադիմիր Չաչիբաիա

Զինվորականներին ազատելու մասին տարածված լրատվությունը չի համապատասխանում իրականությանը,-այս մասին հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Վլադիմիր Չաչիբաիան:

Նրա խոսքերով, բոլոր զինծառայողները զբաղված են: Վերակազմավորումը նախատեսում է միայն ուժերի հավասար բախշում Վրաստանի արևելյան և արևմտյան շրջաններում:

Պլանի համաձայն, ուժերը, որոնք այսօրվա դրությամբ կենտրոնացված են միայն Թբիլիսիում, ապագայում բախշվելու են երկու ուղղությամբ:

Ինչպես պարզաբանել է Չաչիբաիան, օպերատիվ պահանջներից ելնելով և պաշտպանության պլանի համաձայն, հարկավոր է այդ ուժերը բաժանել երկու մասի, քանզի ռազմական գործողությունների ժամանակ, ինքնավարության ռեժիմում օպերատիվ գործեն հատուկ նշանակության ուժերը և այլ ուժերը:

Չաչիբաիայի հայտարարությամբ զինվորականները տեղեկացված են փոփոխությունների մասին և իր համար անհասկանալի է աժիոտաժը, որը առաջացրել է այս հարցը: