Զինծառայողները կանգնել են անպատվության իրականության դեմ, թույլ չենք տա, որ վրաց բանակը որևէ մեկը օգտագործի իր նպատակների համար. Գեներալ Գիորգի Սուրմավա
Մենք զինծառայողներս կանգնել ենք անպատվության դեմ, թույլ չենք տա, որ վրաց բանակը որևէ մեկը օգտագործի իր նպատակների համար,-այս մասին գեներալ Գիորգի Սուրմավան հայտարարել է վետերանների գործերով պետական ծառայությունում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ: Նա կոչ է արել զինակիցներին, թույլ չտան զինված ուժերում հրահրեն արճակատումը:
«Վերջին օրերի ընթացքում մենք կանգնել ենք անպատվության իրականության առջև: Որոշ քաղաքական ուժերի կողմից նպատակաուղղված իրականացվում է Վրաստանի զինված ուժերի քաղաքականացման և որոշ գործողություններին ներգրավելու փորձ: Մենք զինվորականներս, վետերանները, սպաները, մեր երկրի շարքային զինվորները, որոնքսեփական կյանքի գնով պաշտպանել ենք մեր հայրենիքը՝ Աբխազիայում, Սամաչաբլոյում, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ: Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը բանակը օգտագործի սեփական նպատակների համար:
Իմ սիրելի զինակիցներ, ոչ մեկի թույլ չտաք ձեր զինվորական համազգեստը, զոհված զինվորների հիշատակը օգտագործի որպես քաղաքական զենք:
Վրաց բանակը մշտապես ծառայել է հայրենիքին և սեփական ժողովրդի հետաքրքրություններին: Վրացական զինված ուժերը կանգնած են ոչ թե որևէ քաղաքական ուժի, այլ երկրի պաշտպանության համար»,-հայտարարել է Գիորգի Սուրմավան:
Վետերանների գործերով պետական ծառայության տնօրեն Վլադիմեր Իմնաձեն հայտարարում է, որ այս հայտարարությամբ նրանք արձագանքել են Դևի Ճանկոտաձեի հայտարարությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan