Զինծառայողները ամանորյա նվերներ են բաժանել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին
Զինծառայողները ամանորյա նվերներ են բաժանել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին

Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները ամանորյա նվերներ են բաժանել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, տեղի ինքնակառավարման մարմինների հետ համակարգմամբ արևելյան և արևմտյան հրամանատարությունները որոնել են սոցիալապես անապահով բազմազավական ընտանիքների մասին տեղեկություն և սեփական ցանկությամբ և ջանքերով գնել են կենցաղային տեխնիկա, ամենօրյա օգտագործման իրեր, քաղցրավենիք և հագուստ: