Զինադադարի հայտարարումից հետո Պարսից ծոցի երկրները հայտնել են Իրանից իրականացված հարձակումների մասին

16:15, 08.04.2026

Զինադադարի հայտարարումից հետո Պարսից ծոցի երկրները հայտնել են Իրանի կողմից իրականացված հարձակումների մասին:

Քուվեյթի զինվորականները հայտարարել են, որ առավոտյան հետ են մղել Իրանի ինտենսիվ հարձակումը:

Զինվորականների փոխանցմամբ՝ վնասազերծվել է 28 անօդաչու թռչող սարք, սակայն հարձակումները «ծանր նյութական վնաս» են հասցրել նավթային ենթակառուցվածքներին, էլեկտրակայաններին և ջրի աղազերծման գործարաններին:

Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակումը տեղի է ունեցել Իրանից: Գերատեսչությունը կոչ է արել բնակչությանը պահպանել անվտանգության արձանագրությունները:

Նմանատիպ