Զիմբաբվեի Քարիբա լճում լաստանավի խորտակումից հետո առնվազն 44 մարդ է մահացել
Զիմբաբվեի Քարիբա լճում լաստանավի խորտակումից հետո առնվազն 44 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի պահին լաստանավում եղել է 120 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, մինչդեռ միայն 90 մարդու թույլատրվել է գտնվել։
Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով՝ լաստանավը հարվածել է ուժեղ ալիքի, որից հետո այն շրջվել է։
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան միջադեպից հետո երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Ըստ լրատվամիջոցների՝ որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Այս պահին 27 մարդ անհետ կորած է համարվում։