Ժոզեֆ Բորել. Ողջունում եմ Վրաստանի քաղաքական առաջնորդների միջև համաձայնությունը, ես կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին ստորագրել փաստաթուղթը
Ես ողջունում եմ երեկ Վրաստանի քաղաքական ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը: Սա կարևոր քաղաքական փուլ է, – ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:
Բորելը կոչ է անում բոլոր խորհրդարանականներին ստորագրել Միշելի նոր փաստաթուղթը՝ խորհրդարան մուտք գործելու համար, որպեսզի ԵՄ միջնորդությամբ համաձայնագիրը կյանքի կոչվի:
«Ես կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին ստորագրել, մտնել խորհրդարան և Վրաստանի քաղաքացիների համար աշխատել ԵՄ միջնորդությամբ համաձայնագիրը կյանքի կոչելու և ԵՄ-Վրաստան հարաբերությունները խորացնելու ուղղությամբ», – ասաց Բորելը: