Բոլոր կուսակցությունների առաջնորդներից անհրաժեշտ է, որ վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում, գնան փոխզիջման և անցնեն ավելի հրատապ հարցերի. Ժոզեֆ Բորել
Բոլոր կուսակցությունների առաջնորդներից անհրաժեշտ է, որ վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում, գնան փոխզիջման և անցնեն ավելի հրատապ հարցերի. Ժոզեֆ Բորել

Բոլոր կուսակցությունների առաջնորդներից անհրաժեշտ է, որ վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում, գնան փոխզիջման և անցնեն ավելի հրատապ հարցերի, – այս մասին Բրյուսելում, արտաքին գործերի նախարարների մինիստերիալից հետո հայտարարել է, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

Ըստ Բորելի, մինիստերիալին նրանք խոսել են նաև Վրաստանի մասին:

«Մենք զրուցել ենք նաև Վրաստանի մասին, վերջին շաբաթների ընթացքում Եվրամիության ինտենսիվ միջնորդությունից հետո, որի նպատակը քաղաքական ճգնաժամի հաղթահարելն է: Անցած երեքշաբթի, Ասոցացման խորհրդին, որը ես էի նախագահում, տեղեկացրեցի Եվրամիության նախարարներին, նախագահ Միշելի անձնական ներկայացուցչի ներգրավմամբ Եվրամիության միջնորդական ջանքերի մասին: Աշխատանքը շարունակվում է: Ես ուզում եմ կրկնել, որ բոլոր կուսակցությունների առաջնորդներից անհրաժեշտ է, որ վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում, գնան փոխզիջման և անցնեն ավելի հրատապ հարցերի, ինչպիսիք են կորոնավիրուսը, տնտեսական վերականգնումը և ազգային անվտանգությունը», – հայտարարել է Ժոզեֆ Բորելը: