Ժոզեֆ Բորել. Դեռևս պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց վարչապետը ցանկանում է կառուցողական համագործակցություն և առաջընթաց, նույնը պետք է անի նաև ընդդիմությունը
ԵՄ-ն երկար ժամանակ ներգրավված էր Վրաստանում քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության դյուրացմանը, համաձայնություն դեռ չի կայացել, բայց վարչապետի հետ խոսելուց հետո ես հասկանում եմ, որ նա ցանկանում է կառուցողական համագործակցություն և առաջընթաց, – ասաց ԵՄ փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահի խոսքով, Քրիստիան Դանիելսոնը առաջիկա օրերին կողմերին կոնկրետ առաջարկ կանի:
«Եվրամիությունը երկար ժամանակ մասնակցում էր Վրաստանում քաղաքական կուսակցությունների միջև երկխոսությանը նպաստելու գործընթացին, և վերջերս, մարտի սկզբին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Թբիլիսի կատարած այցից հետո, մենք անցանք դյուրացումից անցանք միջնորդության գործընթացի: Այսօրվա հանդիպմանը մենք ամփոփեցինք այս միջնորդության ջանքերը, որն անձամբ ղեկավարում են նախագահ Միշելը և նրա անձնական ներկայացուցիչ Դանիելսոնը, ով շարունակում է իր այցը Թբիլիսի: Ցավոք, դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց վարչապետի հետ խոսելուց հետո ես հասկանում եմ, որ նա ցանկանում է կառուցողական համագործակցություն և առաջընթաց: Նույնը պետք է անի ընդդիմությունը: Պարոն Դանիելսոնը այս օրերին կոնկրետ առաջարկ կանի՝ համահունչ այն գծերին, որոնց մասին մենք խոսում ենք, և այս իրավիճակը պահանջում է փոխընդունելի արդյունք», – ասաց Բորելը: