Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Ռուսթավելիի շրջակայքում մոբիլիզացված ոստիկանական ուժերին անհապաղ արձագանքել «Տվ Պիրվելի»-ի նկարահանող խմբի վրա կատարված հարձակմանը

10:22, 08.12.2024

Ժողովրդական պաշտպանն արձագանքել է Տվ Պիրվելի հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա կատարված հարձակմանը։

Ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին մեկ ժամվա ընթացքում, ըստ մամուլում և սոցցանցերում տարածված տեղեկատվության, Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայի մոտ սևազգեստ անձինք հարձակվել և ֆիզիկական ոտնձգություններ են կատարել «Տվ Պիրվելի»-ի նկարահանող խմբի նկատմամբ։

«Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Ռուսթավելիի շրջակայքում մոբիլիզացված ոստիկանական ուժերին անհապաղ արձագանքել և տեղում ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Իրավապահ մարմինները պետք է անհապաղ հետաքննություն սկսեն և պատասխանատվության ենթարկեն համապատասխան անձանց»,- ասված է Ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, կոնսերվատորիայի մերձակայքում ուղիղ եթերում հարձակման է ենթարկվել «Տվ Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Նմանատիպ