Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ
Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին։ Այս մասին տեղեկություն է տարածում ժողովրդական պաշտպանի գրասենյակը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը ժողովրդական պաշտպանը քննարկել է երկրում առկա իրադարձությունները և դեսպաններին տեղեկացրել գրասենյակի գործունեության մասին։
«Դեկտեմբերի 6-ին Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն հանդիպել են Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի, Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի և Գերմանիայի դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերի հետ։
Հանդիպմանը ժողովրդական պաշտպանը քննարկել է երկրում առկա իրադարձությունները և դեսպաններին ներկայացրել գրասենյակի գործունեությունը: Նա խոսել է ոստիկանների կողմից բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի, ակցիաների ժամանակ ձերբակալվածների և վիրավորների վիճակի մասին, որոնց մշտապես այցելում են ժողովրդական պաշտպանը և ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները՝ ժամանակավոր մեկուսարաններում և կլինիկաներում։ Նա նաև նշել է, որ ապարատը ուշադրությամբ հետևելու է Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քննչական գործողությունների ընթացքին։
Ապարատն աշխատում է արտակարգ ռեժիմով և անմիջապես արձագանքում է թեժ գծով ստացված տեղեկատվությանը մարդու իրավունքների խախտումների մասին։ Ժողովրդական պաշտպանը ակտիվորեն շարունակում է հանրությանը, միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին իրազեկել ընթացիկ իրադարձությունների մասին»,- ասված է ժողովրդական պաշտպանի տարածած տեղեկատվության մեջ։