Ժողովրդական պաշտպանը այցելել է Ալեկո Էլիսաշվիլիին քրեակատարողական հիմնարկում

17:24, 04.12.2025

Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է «Ուժեղ Վրաստան – Լելո» կոալիցիայի առաջնորդներից մեկին՝ Ալեկո Էլիսաշվիլիին, ինչպես նաև հիմնարկում գտնվող այլ կալանավորների՝ թիվ 6 քրեակատարողական հիմնարկում։

Այս մասին տեղեկատվություն է տարածում Ժողովրդական պաշտպանի գրասենյակը։

«Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է քրեակատարողական հիմնարկում պահվող մեղադրյալ Ալեքսանդրե (Ալեկո) Էլիսաշվիլիին, ինչպես նաև հիմնարկում գտնվող այլ կալանավորների և ծանոթացել նրանց պահման պայմաններին։ Բացի այդ, Ժոր պաշտպանը զննել է հիմնարկի ենթակառուցվածքները, այցելել նորաբաց փայտամշակման արհեստանոց, ծանոթացել մեղադրյալների/դատապարտվածների վերասոցիալականացմանը և վերականգնմանը նպաստող հիմնարկում իրականացվող ծրագրերին, զննել է անձնական տարածքները, հանդիպել և զրուցել հիմնարկի վարչակազմի հետ», – ասվում է Ժողովրդական պաշտպանի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք, «Ուժեղ Վրաստան – Լելո» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին ձերբակալվել է նոյեմբերի 29-ին: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Էլիսաշվիլին փորձել է այրել Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքը: Ալեկո Էլիսաշվիլին մեղադրվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ահաբեկչական գործողություն կատարելու փորձ կատարելու մեջ: Մեղադրանքը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում: Դատարանը Էլիսաշվիլիին որպես խափանման միջոց սահմանել է ազատազրկում։

Նմանատիպ