Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտիի հետ
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտիի հետ

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ. Ֆլահերտիի հետ։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացվել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ժողովրդական պաշտպանի դիրքորոշումը։

«Նրանք նաև քննարկել են ընթացիկ և վերջերս իրականացված օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ «Օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների վերականգնման և աջակցության մասին» խորհրդարանական նախաձեռնությունը, որը Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ինտենսիվորեն աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Քննարկվել են Մզիա Ամաղկոբելիի առողջական վիճակը և քրեակատարողական հիմնարկներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածների վիճակը, հասարակական կազմակերպությունների աշխատանքային պայմանները և այլ արդիական հարցեր։ Հանդիպման ժամանակ Լևան Իոսելիանին ընդգծել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջև սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը», – ասվում է տեղեկատվության մեջ։