Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորներին
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորներին: Այս մասին տեղեկություն է տարածում ժողովրդական պաշտպանի գրասենյակը։

Գերատեսչության տվյալներով՝ Լեւան Իոսելիանին Եվրախորհրդարանի պատգամավորների հետ զրուցել է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։

«Դեկտեմբերի 12-ին Վրաստանի ժողովրդական պաշտպան Լեւան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ժողովրդական պաշտպանը հյուրերին ներկայացրել է գրասենյակի մանդատն ու լիազորությունները, խոսելց կառույցի դերի մասին ընթացիկ իրադարձությունների առնչությամբ, այդ թվում՝ հավաքների ժամանակ ձերբակալված և վիրավորված անձանց վերաբերյալ ստացված տեղեկատվության մշակման և հետաքննությանը փոխանցման մեխանիզմների մասին։

Եվրախորհրդարանի պատգամավորներին հետաքրքրում էր նաև ժողովրդական պաշտպանի գրասենյակի անկախության և գործելու ազատության աստիճանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն»,- ասված է ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ։