Ժողովրդական պաշտպան. Հունիսի 14-ին Վրաստանում նշվում է հոշոր կարիքներ ունեցող անձանց պաշտպանության օրը, չնայած օրենքով երաշխավորված իրավունքներին, հոշոր կարիքներ ունեցող անձինք դեռ կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ

12:25, 14.06.2025

Հունիսի 14-ը Վրաստանում նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ազգային օրը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ և նպաստել նրանց իրավունքների իրացմանը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն՝ չնայած ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով» և ազգային օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներին, Վրաստանում հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել բազմաթիվ մարտահրավերների։

«Մարտահրավերների շարքում են՝ հաշմանդամության կարգավիճակի կենսահոգեսոցիալական մոդելի ներդրման ձգձգված գործընթացը, շարունակական և որակյալ ներառական կրթության հասանելիությունը, բաց աշխատաշուկայում զբաղվածության հնարավորությունները, ֆիզիկական միջավայրի, ծառայությունների, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը։ Նշված խնդիրների թվում է նաև հասարակական և քաղաքական կյանքում մասնակցության իրավունքի իրացման խնդիրը։

Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանքի խթանման և անհատականացված աջակցման ծառայությունների պակասին։ Մեծահասակների համար անհրաժեշտ վերականգնողական ծրագրեր դեռևս գոյություն չունեն։ Հարկ է նշել նաև, որ հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ընդգրկվում անհատական օգնականների պետական ծրագրում։

Երկրում շարունակում են ակտուալ մնալ մտավոր առողջության ոլորտում առկա խնդիրները։ Հոգեբուժական հաստատությունների մեծ մասում պայմանները չեն ապահովում այնտեղ գտնվող պացիենտների իրավունքների պաշտպանությունը և թերապևտիկ մոտեցում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանը նախատեսում է այս տարի պատրաստել մի շարք հատուկ զեկույցներ՝ թեմատիկ ուղղություններով», – ասված է ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։հաս

Նմանատիպ