Ժնևյան բանակցություններին Վրաստանի պատվիրակության անդամները, Արչիլ Տատունաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը դրել են Ռուսաստանի վրա. Վրաստանի ԱԳՆ

10:43, 29.03.2018

Ժնևյան բանակցություններին Վրաստանի պատվիրակության անդամները, Արչիլ Տատունաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը դրել են Ռուսաստանի, որպես բռնազավթված տարածաշրջաններում վերահսկողություն իրականացնող երկրի վրա,-այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլի շրջանակներում, քննարկման հիմնական հարցը Արչիլ Տատունաշվիլիի մահն էր:

«Բանակցություններին մասնակից Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչները կոչ են արել Ռուսաստանին, չխոչընդոտել հետաքննությանը, որի շնորհիվ հնարավոր կլինի հայտնաբերել մեղավորներին, որոնք իրենց հերթին պետք է կանգնեն արդարադատության առջև»,-նշված է հայտարարության մեջ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, համանախագահները և մասնակիցները Վրաստանից և ԱՄՆ-ից դատապարտել են բռնի տեղահանված անձի, Արչիլ Տատունաշվիլիի անօրեն ձերբակալության և սպանության փաստը:

«Համանախագահները և մասնակիցները իրենց վրդովմունքն են արտահայտել, Արչիլ Տատունաշվիլիի անօրեն ձերբակալության, նրա սպանության և աճյունի փոխանցման գործընթացը ձգձգելու կապակցությամբ: Մասնակիցները նշել են նաև Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանության փաստերը և հայտարարել, որ այդ գործողությունները Ռուսաստանի և բռնազավթիչ ռեժիմների կողմից անգործության և այս ճանապարհով վրացիների նկատմամբ բռնության իրականացման արդյունքն են»,-ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ