Ժնևյան բանակցությունների սեղանը Ռուսաստանը չի լքել առաջին անգամ. Ցիխելաշվիլի
«Ռուսաստանի կողմից նման հայտարարություններ արվել են մշտապես և դրա մեջ ոչ մի նորություն չկա: Եթե որևէ մեկը հետաքրքրված է հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, դա վրացական կողմն է»,- այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է Ժնևյան բանակցությունների հերթական փուլի մասին խոսելիս:
Նրա խոսքերով Վրաստանը կատարել է ուժ չկիռարելու պարտավորությունը և այժմ հերթը Ռուսաստանինն է:
Նախարարը նշել է, որ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են՝ ուժ չգործադրելուն, անվտանգության մեխանիզմներին և փախստականների վերադառձին վերաբերող հարցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan