Ժնևյան բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը. Լաշա Դարսալիա
Ժնևյան բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը. Լաշա Դարսալիա

Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլի հիմնական թեմաներից մեկը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը,-այս մասին առաջին ալիքին է հայտնել, Ժնևում գտնվող հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարարի տեղակալ, Լաշա Դարսալիան: Նրա խոսքերով վրացական կողմը այս հարցը բարձրացնելու է բանավեճի ժամանակ:

Նրա խոսքերով, նման դեպքերում ողջ պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի, որպես բռնազավթված տարածաշրջաններում վերահսկող ուժի վրա:

Փոխնախարարի խոսքերով, բանակցությունների հերթական փուլին բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը լինելու է առաջնայինը:

Բանակցությունների հերթական 43-րդ փուլը անց է կացվելու մարտի 27-28-ին, սակայն ոչձևական բանակցությունները մեկնարկել են երեկ:

Այսօր ծրագրվում է հանդիպում ԱՄՆ-ի պատվիրակության հետ: