Ժնևյան բանակցությունների այս փուլից ակընկալում ենք, որ կլուծվեն այն հիմնախնդիրները, որոնք ունենք բռնազավթված տարածքներում,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի ներկայացուցիչ, Զվիադ Զվիադաձեն:
«Այս փուլից սպասում ենք, որ կլուծվեն այն հիմնախնդիրները, որոնք ունենք բռնազավթված տարածքներում: Հիմնական խնդիրը, որն այս պահին անհանգստացնում է տեղի բնակչությանը, այսպես կոչված անցակետերի փակումն է Ցխինվալի շրջանի ուղղությամբ: Ինչպես նաև քննարկելու ենք փախստականների վերադարձի հարցը: Առաջին աշխատանքային խմբի հանդիպմանը բարձրացվելու է Չորչանա գյուղի մոտ տեղի ունեցող իրադարձությունների հարցը», – ասել է Զվիադաձեն:
Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա վաղը: