Ժնևյան բանակցությունների բոլոր նախկին փուլերի նման, հենց հարցը վերաբերում է փախստականների վերադարձին, Ռուսաստանի պատվիրակությունը լքում է բանակցությունները. Լաշա Դարսալիա
Բավական երկար ընդմիջում եղավ բանակցային գործընթացում: Ցավոք, բոլոր նախկին փուլերի նման, հենց հարցը վերաբերում է փախստականների վերադարձին, Ռուսաստանի պատվիրակությունը լքում է բանակցությունները, այս անգամ մենք նույն իրավիճակն ունեցանք,- այս մասին արտաքին գործերի փոխնախարար, Լաշա Դարսալիան հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին:
Նրա խոսքով, բանակցային գործընթացի ժամանակ բավականին ծանր ֆոն էր:
«Բանակցությունների ֆոնը ստեղծված իրավիճակից ելնելով բավականին ծանր էր: Ինչպես գիտեք, Ժնևի բանակցություններում հիմնական հարցը վեց կետից բաղկացած համաձայնագրի իրագործումն է, որը Ռուսաստանը շարունակում է խախտել, և, ցավոք, մինչ այժմ որևէ կետում առաջընթաց չի գրանցվել: Ինքնին ֆոնը բավականին ծանր էր, այն քայլերի պատճառով, որոնք Ռուսաստանը իրականացնում է տեղում, ինչպես անվտանգության միջավայրի առումով, նկատի ունենք բռնակցումը, այնպես էլ մարդու իրավունքների և մարդասիրական իրավիճակի առումով: Գործընթացը ինչպես գիտեք, տեղի է ունենում երկու խմբում՝ անվտանգության խմբում և մարդասիրական խմբում, որոնց հիմնական մարդասիրական խնդիրներից մեկը ձերբակալությունների հարցն է: Ինչպես գիտեք, վերջերս ձերբակալությունները և այսպես կոչված դատարանները, դատապարտեցին քաղաքացիներից մեկին, այս թեմաները քննարկման հիմնական հարցերն էին: Քանի որ գործընթացը շարունակվում է և այս հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, ես զերծ կմնամ մանրամասների վրա կենտրոնանալուց և առաջին հերթին իմ ասելիքն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը և նրա բռնզավթիչ ռեժիմները լիովին պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների իրավիճակի համար, այդ թվում այս կոնկրետ հարցի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի Դաշնության վրա»,- հայտարարել է Լաշա Դարսալիան: