Ժնևում հիմնական բանակցությունների ավարտից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են անցկացրել։
Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի մամուլի քարտուղարին։ Հանդիպմանը ներկա են եղել երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Մեդինսկին։
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, սակայն հայտնի չէ, թե ինչ թեմաներ են քննարկել կողմերը։
Ավելի վաղ «Աքսիոս» (Axios) հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունները մտել են փակուղի։ Ըստ հրատարակության տեղեկությունների՝ բանակցությունների փակուղի մտնելը պայմանավորված էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու ներկայացրած դիրքորոշմամբ։