Ժնևում բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև
Ժնևում բանակցություններ են սկսվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Այսօր մենք սկսում ենք եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան, բանակցությունների ևս մեկ փուլ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ամերիկյան կողմին իր ներգրավվածության և պատշաճ աշխատանքի համար, ինչպես նաև Շվեյցարիային՝ հանդիպումը կազմակերպելու և քննարկումների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար», – ասել է Ումերովը։
Ըստ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի՝ պատվիրակությունն ունի Ուկրաինայի նախագահի կողմից հաստատված շրջանակ և հստակ մանդատ։
«Օրակարգում անվտանգության և մարդասիրական հարցերն են։ Մենք աշխատում ենք կառուցողական, կենտրոնացած և առանց չափազանց մեծ սպասումների։ Մեր խնդիրն է առաջ մղել այնպիսի լուծումներ, որոնք մեզ կմոտեցնեն կայուն խաղաղության», – ասել է Ռուստեմ Ումերովը։
Միևնույն ժամանակ, ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ բանակցությունները տեղի են ունենում փակ ձևաչափով, և քննարկման հիմնական թեմաները ռազմական, քաղաքական և մարդասիրական հարցերն են։