Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի Թվալիվի գյուղի մոտակայքում վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին, Թվալի գյուղի մոտ, ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ներքին նշանակության Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի 22-րդ կմ-ում (Թվալի գյուղ) ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է», – նշվում է հաղորդագրությունում։
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին, Թվալի գյուղի մոտ, գետի վարարումի պատճառով երթևեկությունը երեկ ժամանակավորապես սահմանափակվել էր։