Չինաստանում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել
Չինաստանի Տայյուան քաղաքում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։
Ըստ հաղորդումների՝ 38 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից 25-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հրդեհը բռնկվել է 40-հարկանի շենքի (որտեղ հյուրանոց է գործում) չորրորդ հարկում և արագորեն տարածվել դեպի վերին հարկերը։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Սկսվել է հետաքննություն։