Վրաստանից Հայաստան է արտահանձնվել կանխամտածված սպանության, ութ անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության, ինչպես նաև զենքի և զինամթերքի ձեռքբերման, պահպանման և կրելու համար հետախուզվող անձ

16:44, 09.11.2026

Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է արտահանձնվել կանխամտածված սպանության, ութ անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության, ինչպես նաև հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու համար հետախուզվող անձ։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից Վրաստանի տարածքում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից արտահանձնման նպատակով հետախուզվող անձ։

«Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, նշված անձի արտահանձնումը Հայաստանի Հանրապետություն թույլատրելի է ճանաչվել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, որից հետո 2026 թվականի հոկտեմբերի 30-ին Վրաստանի արդարադատության նախարարը հրաման է տվել հետախուզվող անձին Հայաստանի Հանրապետություն արտահանձնելու մասին։

Հետախուզվող անձը Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ներկայացուցիչներին։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ներքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը և Հատուկ քրեակատարողական ծառայությանը՝ իրենց իրավասության շրջանակներում արտահանձնման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։

Վրաստանի դատախազությունը պատրաստակամություն է հայտնում ապագայում շարունակել հաջողությամբ համագործակցել գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ՝ հետախուզվող անձանց պատասխանատվության ենթարկելու համար», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Նմանատիպ