Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի 37-րդ կմ-ում ժամանակավորապես արգելվել է երթևեկությունը
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի 37-րդ կմ-ում ժամանակավորապես արգելվել է երթևեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, առատ տեղումների հետևանքով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի 37-րդ կմ-ում թափված քարերը հանգեցրել են ճանապարհի փակման, ինչի հետևանքով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը: