Ժայթքել է աշխարհի ամենաակտիվ Էթնա հրաբուխը
Ժայթքել է աշխարհի ամենաակտիվ Էթնա հրաբուխը: Իտալիայի իշխանությունները ասում են, որ մոտակա գյուղերին վտանգ չի սպառնում: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ֆրանս 24»-ը ՝ հիմնվելով տեղական լրատվամիջոցների վրա:
«Մենք ավելի վատ բան էլ ենք տեսել», – հայտարարել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ղեկավարը:
Իշխանությունները որոշում են կայացրել փակել Կատանիայի միջազգային օդանավակայանը, մոխրի ու մանր քարերի ընկնելու պատճառով: Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ ՝ հրաբխի մերձակայքում գտնվող երեք գյուղերի վիճակը վերահսկվում է:
3 324 մետր բարձրությամբ Էթնա լեռը ներկայումս Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբուխն է, որը հաճախ է ժայթքում: Այն տեղակայված է Իտալիայի Սիցիլիա կղզում: