Ժայռային զանգվածի փլուզման պատճառով Խաիշի-Ուշգուլի հատվածում երթեւեկությունն արգելվել է
Ժայռային զանգվածի փլուզման պատճառով Խաիշի-Ուշգուլի հատվածում երթեւեկությունն արգելվել է

Փակվել է Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի (Խաիշի-Ուշգուլի) հատվածը:

Ավտոճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչների խոսքով՝ փլուզվել է նոր ժայռոտ զանգվածը, որը քարաթափման վտանգ է ստեղծում։ Նշված հատվածում կրկին արգելվել է երթեւեկությունը։ Տեղում աշխատում է Ճանապարհների վարչության ծանր տեխնիկան։

Այս պահին քարաթափման պատճառով մեքենաները կարող են շարժվել միայն մինչև Խաիշի։

Երեկ ուշ երեկոյան Խաիշի հատվածի մոտ փակված ճանապարհը բացվել է ընդամենը մի քանի րոպեով։ Այն մեքենաները, որոնք մի քանի ժամ սպասել են, կարողացել են առանց խնդիրների շարժվել Մեստիայի և Զուգդիդիի ուղղությամբ։