Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Դոստոևսկու մեջբերումը ԱՄՆ-ի մասին. «Մարդը, ով ստում է ինքն իրեն և լսում է իր սեփական ստերը, հասնում է մի վիճակի, երբ չի կարողանում տարբերակել ճշմարտությունը ո՛չ իր մեջ, ո՛չ էլ իր շուրջը»

13:56, 15.08.2026

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին ստի վրա հույս դնելու մեջ՝ մեջբերելով Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպից մի հատված։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեի խոսքով՝ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի այս հատվածը ճշգրիտ նկարագրում է այն իրավիճակը, որում հայտնվել են ԱՄՆ կառավարությունն ու արտաքին քաղաքականության համակարգը՝ Իրանի և տարածաշրջանի հետ կապված «ստից» ծայրահեղ կախվածության պատճառով։

«Մարդը, ով ստում է ինքն իրեն և լսում է իր սեփական ստերը, հասնում է այնպիսի վիճակի, որ չի կարողանում տարբերակել ճշմարտությունը ո՛չ իր մեջ, ո՛չ էլ իր շուրջը, և, հետևաբար, կորցնում է իր և ուրիշների նկատմամբ ողջ հարգանքը», – Դոստոևսկու խոսքերն է մեջբերել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ