Ժան-Նուել Բարո – Մեր միակ նպատակը, որն անհանգստացնում է մեզ, ֆրանսիացի ժողովրդի շահերի պաշտպանությունն է, և քանի որ ԱՄՆ-ը որոշել է ստանձնել միջնորդի դերը, մենք հայտնում ենք նրանց մեր «կարմիր գծերը»

10:29, 23.04.2025

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարոն հայտարարել է, որ եվրոպական երկրները ներկայացրել են իրենց «կարմիր գծերը» ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների համատեքստում։ Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, Ֆրանսիայի առաջին դիվանագետն այս մասին խոսել է Franceinfo-ի հետ հարցազրույցում։

Ժան-Նուել Բարոյի խոսքով՝ Լոնդոնում նախատեսվող հրադադարի շուրջ բանակցությունները հնարավորություն կլինեն ուկրաինական և եվրոպական կողմերի համար կրկին հստակեցնել իրենց ակնկալիքներն ու «կարմիր գծերը»։

«Մեր միակ նպատակը, որն անհանգստացնում է մեզ, ֆրանսիացիների շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև Եվրոպայի և Ֆրանսիայի անվտանգությունը։ Ահա թե ինչու, քանի որ Միացյալ Նահանգները որոշել է ստանձնել միջնորդի դերը, մենք տեղեկացնում ենք նրանց մեր կարմիր գծերի մասին՝ այն հարցերում, որոնցում չենք պատրաստվում զիջել», – հայտարարել է Բարոն։

Նմանատիպ