Ժան-Նոել Բարո. «Մեծ յոթնյակի» անդամ երկրների կոչն է անհապաղ դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա և ապահովել անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցում
Ժան-Նոել Բարո. «Մեծ յոթնյակի» անդամ երկրների կոչն է անհապաղ դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա և ապահովել անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցում

«Մեծ յոթնյակի» (G7) անդամ երկրների հայտարարության համաձայն՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ազդեցությունը խաղաղ բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների վրա պետք է հասցվի նվազագույնի։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «հակամարտությունն ուղղակի սպառնալիք է ներկայացնում գլոբալ մատակարարման շղթաների համար՝ էներգետիկայի, սննդի և պարարտանյութերի ոլորտներում, ինչն անմիջականորեն անդրաდառնում է քաղաքացիների առօրյա կյանքի վրա»։

«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների պնդմամբ՝ «անհրաժեշտ է վերականգնել նավագնացության լիակատար և անվտանգ ազատությունը Հորմուզի նեղուցում»։

Բացի այդ, «Մեծ յոթնյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ նշելով, որ G7-ի կոչն է՝ անհապաղ դադարեցնել հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա։

Նրա խոսքով՝ այդ հարձակումները ոչինչ չի արդարացնում, և խաղաղ բնակչությունը պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինի։ Ֆրանսիայի արտգործնախարարը նաև վերահաստատել է «Մեծ յոթնյակի» կոչը՝ ապահովելու «նավերի ազատ և անվտանգ տեղաշարժը» Հորմუզի նեղուցում։

Ժան-Նոել Բարոն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայն է Եվրամիության արտաքին գործերի խորհրդին ներկայացնել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և համատեղ աշխատել ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։