Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 50,6 տոկոս է
Ժամը 17:00-ի տվյալներով, ընտրություններին ընտրողների մասնակցությունը 50,6 տոկոս է, ընտրատեղամասեր են եկել 1 մլն 768 հազար 816 ընտրող,- այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Տոկոսային բաշխումն ըստ տարածաշրջանների հետևյալն է. Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 47,84%, Թբիլիսի՝ 52,42%, Կախեթի – 51,33%, Մցխեթա-Մթիանեթի – 51,93%, Քվեմո Քարթլի – 42,29%, Շիդա Քարթլի – 50,67%, Սամցխե-Ջավախեթի – 52,38%, Ռաճա Լեչխումի – 61,81%, Իմերեթի -51,26%, Գուրիա – 53,74%, Աջարիա՝ 53,05%։
Բացի այդ, ԿԸՀ տվյալներով, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 53,03%, 2016 թվականին՝ 42,04%, իսկ 2020 թվականին՝ 45,77%:
Տեղեկացնենք, որ Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, հոկտեմբերի 26-ին ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Երկրի ողջ մասշտաբով, Վրաստանում բացվել է 3 044 տեղամաս, այդ թվում՝ բացառիկ դեպքերում ստեղծված 13 տեղամաս, որոնցից 12-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, իսկ մեկը՝ հոգեկան առողջության կենտրոնում։