Թբիլիսիում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, երկու մարդ ձերբակալվել էլ
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները, տարբեր ժամանակներում ձերբակալել են երկու անձի՝ զինամթերքի և առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, դրանց վաճառքին նպաստելու, ինչպես նաև թմրանյութ պարունակող բույսի ապօրինի մշակման մեղադրանքով։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, իրականացված քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում՝ մեղադրյալների անձնական և բնակելի տարածքների խուզարկության ժամանակ, իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր՝ «Ալֆա-ՊՎՊ», «բուսական կանեփ» և «չորացրած մարիխուանա»։ Ձերբակալվածներից մեկի մոտ առգրավվել են հրազենի փամփուշտներ։
Ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ քառորդ, 265-րդ առաջին և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։