Ժամը 11:00-ի տվյալներով, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին քվեարկել է ընտրողների 16 տոկոսը
Ժամը 11:00-ի տվյալներով, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին քվեարկել է ընտրողների 16 տոկոսը

Ժամը 11:00-ի տվյալներով, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին քվեարկել է ընտրողների 16 տոկոսը,-այս մասին հայտարարել են ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Նրանց լրատվությամբ, ընտրողների ակտիվության ցուցանիշը ստացել են 81 ընտրաշրջանից ստացված տվյալների համաձայն, այստեղից ամենամեծ թվով ընտրողներ գրանցվել են Զապորոժյեի և Կիրովոգրադի շրջաններում:

Կիևում ժամը 11:00-ի համար սեփական ընտրությունը կատարել է բնակչության 15,5 տոկոսը:

Ոստիկանության տվյալներով, այս պահի դրությամբ ՈՒկրաինայի մասշտաբով գրանցվել է 150 խախտում:

Այսօր, 35 միլիոն ընտրողը հինգ տարի ժամկետով ընտրելու է երկրի առաջնորդին: Այս պաշտոնի համար հավակնում է 39 թեկնածու: Դրանցից առանցնանում են՝  շոումեն Վլադիմիր Զելենսկին, ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:

Երկրի մասշտաբով բացված է 29 հազարից ավելի ընտրատեղամաս: Քվեարկությունը սկսվել է առավոտյան 8-ին և ավարտվելու է երեկոյան ժամը 20:00-ին: Հենց այդ ժամանակ հայտնի կլինեն էգզիթփոլների արդյունքները:

Այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չի ստանա 50 տոկոսից ավել ձայն ապա նշանակվելու է երկրորդ փուլը: Եթե դա լինի այդպես ապա երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Հատկանշական է, որ փորձագետների մեծամասնությունը կանխատեսում է, որ ընտրությունները առաջին փուլում չեն ավարտվելու:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով ՈՒկրաինայում է գտնվում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը: