Ժամանակն է, վրաց բարեկամները Հայաստան այցելեն այն հաճախականությամբ, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ
Եկել է ժամանակը, որ վրաց բարեկամները Հայաստան այցելեն այն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ հայերն են այցելում Վրաստան: Ինչպես գրում է «Արմենպրես» գործակալությունը, այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: Հայաստանի նախագահը խոսել է մայիսի 25-ին նախատեսված Վրաստան այցի մասին:
«Համարում եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև դրական հարաբերություններ են: Մեր համագործակցությունն ունի մեծ ներուժ: Երկու ազգերն էլ բազում տարիներ է աշխատում են իրար հետ: Համարում եմ, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խորանան տարբեր ոլորտներում, այդ թվում, տնտեսական ոլորտում»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: