ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի այսօրվա նիստին քննարկվելու է դպրոցներում անվտանգության հարցը
Խորավայի փողոցում հանցագործության արդյունքում երկու անչափահասի սպանությունը ուսումնասիրող, Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովը, այսօր քննարկելու է կրթության համակարգում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և դպրոցներում անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանձնաժողովի անդամների հայտարարությամբ հրապարակվելու են նաև որոշ լուսանկարներ:
Նրանց խոսքերով հանձնաժողովը հայտնաբերել է որոշակի խախտումներ, որոնց լուծման արդյունքում հնարավոր կլիներ խուսափել, անցած տարի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ողբերգությունից:
Հանձնաժողովի անդամ, Սերգո Ռատիանիի խոսքերով այսօրվա հանդիպմանը որևէ մեկի պատասխանատվության մասին չեն զրուցելու: Նրա լրատվությամբ, կոնկրետ անձանց և գերատեսչությունների պատասխանատվության հարցը քննարկվելու է հանձնաժողովի վերջին նիստին:
Հիշեցնենք, երեկ ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովը հրապարակել է եզրահանգման առաջին մասը, որտեղ նկարագրված են հանձնաժողովի կողմից հաստատված փաստացի պայմանները, թե ինչ է տեղի ունեցել 2017 թ. դեկտեմբերի 1-ին, Խորավայի փողոցում:
Հեղինակ -
Edgar Barsegyan