Ժամանակավոր ձերբակալության մեկուսարանում իրականացրած տեսագրության պահպանման ժամկետը 24 ժամից դառնում է 120
Ժամանակավոր ձերբակալության մեկուսարանում իրականացրած տեսագրության պահպանման ժամկետը 24 ժամից դառնում է 120

Ժամանակավոր ձերբակալության մեկուսարանում իրականացրած տեսագրության պահպանման ժամկետը 24 ժամից դառնում է 120 ժամ,- նշված փոփոխությունները նախատեսում են ժամանակավոր ձերբակալության մեկուսարանի զարգացման պլանով, որի շնորհանդեսը այսօր ներգին գործերի փոխնախարարը անց է կացրել ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Ժամանակավոր ձերբակալության մեկուսարանի զարգացման ուղղությամբ ներքին գործերի նախարարությունը սկսել է իրականացնել տարբեր միջոցառումներ:

Այս պլանի համաձայն ծրագրվում է զարգացնել ինֆրակառուցվածքը, կատարելագործել տեսագրությունների համակարգը և էլեկտրոնային բազան, բարելավել մեկուսարանում գտնվող անձանց բժշկական ծառայությունների որակը և ձերբակալվածների սնունդի հարցը:

Ինֆրակառուցվածքի տեսանկյունից արդեն սկսվել են Վրաստանի մասշտաբով գործող ժամանակավոր ձերբակալության մեկուսարաններում վերանորոգման աշխատանքները:

Փետրվարի վերջին նորացված մեկուսարան է բացվելու Ախալքալաքում:

Այն անձանց համար, ում սահմանվել է վարչական բանտարկություն բարեկարգելու է երկու նոր հաստատություն: