Ժամանակակից հրթիռի փորձարկումը հաջող էր. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
Ռուսաստանում հայտարարել են, որ 2019 թվականից զինված ուժերի սպառազինությունը համալրվելու է, «ավանգարդ» հրթիռներով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ, նոր հրթիռի փորձարկումները հաջող էին: «Ավանգարդի» արձակմանը անձամբ հետևել է Ռուսաստանի նախագահը:
«Սա ամանորյա լավագույն նվերն է երկրին»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքերով, հրթիռը օգտագործելու հնարավորություն կտրվի հաջորդ տարվանից:
«Ավանգարդ» հրթիռը ժամանակակից բարձրտեխնոլոգիական ռուսական զենք է, որի ստեղծման մասին Ռուսաստանի նախագահը զրուցել է դեռևս ապրիլ ամսին:
Հեղինակ -
Edgar Barsegyan