Զենք-զինամթերքի ապօրինի գնում-պահպանում-կրելու մեղադրանքով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհին ձերբակալվել է մեկ անձ
Զենք-զինամթերքի ապօրինի գնում-պահպանում-կրելու մեղադրանքով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհին ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության, կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել 1973 թվականին ծնված Օ.Ռ.-ին: Նա ձերբակալվել է հրազենի և զինամթերքի ապօրինի գնման, պահպանման և տեղափոխման մեղադրանքով:

«Իրավապահները Օ.Ռ.-ին ձերբակալել են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհին, երբ իր մեքենայով ապօրինի կերպով զենք էր տեղափոխում: Մեղադրյալի մեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է երկու հրազեն, երեք ինքնաձիգ և մինչև 1000 փամփուշտի պարկուճ», – հայտնել են ՆԳ նախարարությունից:

Հետաքննությունը ընթանում է զենք-զինամթերքի ապօրինի գնման, պահման և տեղափոխման փաստի առթիվ, Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և հինգերրորդ մասերով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ `վեցից իննը տարի ազատազրկում: