Զեմո Փոնիճալայում սկսվել են պայթյունի հետևանքով վնասված շենքի ամրակայման աշխատանքները (ֆոտո)
Թբիլիսիի Զեմո Փոնիճալա թաղամասում, պայթյունի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներ,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը: Նրա տեղեկությամբ, փրկարարները առավոտից տարածքը մաքրում են աղբից և ամրացնում պայթյունի հետևանքով վնասված պատերը:
Ողջ գիշերվա ընթացքում տարածքը պաշտպանում էր ոստիկանությունը: Շենքի հարակից տարածքը շրջափակված է դեղին ժապավենով:
Տեղում գտնում են «ՂազՏրանսԳազ»-ի և GWP-ի ներկայացուցիչները: Ինչպես հայտարարում են ընկերությունների ներկայացուցիչները, սպասում են փորձագետների թույլտվությանը, որպեսզի կարողանան իջնել շենքի նկուղ և շենքի մուտքում փակել բնական գազը և ջուրը:
Այս պահի դրությամբ, ջուր չի մատակարարվում չորս մուտքի: Փորձագետների թույլտվությունից հետո գազի և ջրի մատակարարումը կդադարի նաև այն մուտքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Դրանից հետո շենքի այլ մուտքերի սահմանափակումը կհանվի:
Տեղում գտնվում է բնակչության այն մասը, որոնց երեկ չի հաջողվել մտնել բնակարան և դուրս բերել իրերը:
Շենքի մոտ են գտնվում նաև զոհված մոր և զավակի ընտանիքի անդամները: Նրանց խոսքով, բնակարանից պետք է դուրս բերեն որոշ փաստաթղթեր:
Նոյեմբերի 15-ն, Զեմո Փոնիճալայում, բնակելի շենքերից մեկում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ առկա տեղեկության համաձայն, պայթյունը եղել է բնական գազի հավաքվելուց հետո: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, հավանաբար բնական գազի պայթյունը բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում դարձել է փլուզման պատճառ: Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանք մի ընտանիքի անդամներ են: Փրկարարները պայթյունի վայրում մոտավորապես 7 ժամ իրականացնում էին մոր և զավակի որոնողական աշխատանքներ: Երիտասարդ կնոջը և փոքրահասակ երեխաձին տան ավերակներում հայտնաբերել են մահացած: