Զեմո Փոնիճալայում պայթյունի հետևանքով տուժած երեք հիվանդի առողջական վիճակը կայուն է
Զեմո Փոնիճալայում պայթյունի հետևանքով տուժած երեք հիվանդի առողջական վիճակը կայուն է,- այս մասին 1tv.ge-ին հայտնել է Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն:
Նրա խոսքով, կլինիկայում բուժում անցնող տուժածներն ունեն տարբեր աստիճանի այրվածքներ:
Ինչպես հայտարարել է Գուգա Քաշիբաձեն, այրվածքները հիմնական երկրորդ-երրորդ աստիճանի են:
Նոյեմբերի 15-ն, Զեմո Փոնիճալայում, բնակելի շենքերից մեկում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ առկա տեղեկության համաձայն, պայթյունը եղել է բնական գազի հավաքվելուց հետո: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, հավանաբար բնական գազի պայթյունը բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում դարձել է փլուզման պատճառ: Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանք մի ընտանիքի անդամներ են: Փրկարարները պայթյունի վայրում մոտավորապես 7 ժամ իրականացնում էին մոր և զավակի որոնողական աշխատանքներ: Երիտասարդ կնոջը և փոքրահասակ երեխաձին տան ավերակներում հայտնաբերել են մահացած: