Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, «զեբրա հետիոտնային անցումներին» կմոնտաժվեն գիշերային լուսարձակներ:
Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին, Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է տրանսպորտային քաղաքականության իրականացումը, որն ուղղված է հանրային տրանսպորտի զարգացմանը և հետիոտների անվտանգ տեղաշարժին:
Նրա խոսքով, Թբիլիսիում կան տարբեր վայրեր, որտեղ մի կողմից մյուս կողմ ոտքով անցնելը դառնում է անհնար, քանի որ ենթակառուցվածք գոյություն չունի:
«Այսօրվա դրությամբ, մենք ընտրել ենք ավելի քան 100 վայր, որտեղ կավելացվի ենթակառուցվածք, կներկվի ասֆալտը, ինչպես նաև կմոնտաժվեն լուսանշաններ: Ինչպես նաև գամգեբելիներին պետք է հանձնարարեմ, ձեր շրջաններում նույնականացնենք այն վայրերը, որտեղ անհրաժեշտ են կատարել համապատասխան աշխատանքներ, և տեղեկությունն այդ մասին փոխանցել մեզ: Ինչպես նաև կարևոր է «զեբրա հետիոտնային անցումներին» մոնտաժել գիշերային լուսարձակներ, լեդ լուսավորումներ, ինչպես բոլոր նորմալ երկրներում է»,- հայտարարել է Կախա Կալաձեն: