Զբոսաշրջությունը կվերականգնվի, երկինքը կբացվի, սակայն արձանագրություններին խստորեն հետևելով. Նաթիա Թուրնավա
Զբոսաշրջությունը կվերականգնվի, երկինքը կբացվի, սակայն արձանագրություններին խստորեն հետևելով: Այս մասին Տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է լրագրողներին՝ հուլիսի մեկից թռիչքների իրականացման վերաբերյալ հարցին ի պատասխան:
Նաթիա Թուրնավայի խոսքով, դա ավելի շատ զգուշություն է, քան՝ պատնեշ:
Ինչպես նշեց նախարարը, բանակցություններ են ընթանում Իսրայելի, Հունաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Բալթյան երկրների հետ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան