Զբոսաշրջության ոլորտը հանձնարարականներով դիմում է Վրաստանի կառավարությանը
Զբոսաշրջության ոլորտը բաց նամակով և հանձնարարականներով դիմում է Վրաստանի կառավարությանը:
Դիմումը ստորագրում են հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիաները. Վրաստանի տուրօպերատորների ասոցիացիան. Վրաստանի արտագնա զբոսաշրջության ասոցիացիան. Տրանսպորտային ընկերությունները. Տուրօպերատորները և նշում են, որ հանձնարարականների վերջնական տարբերակը կառավարությանը կփոխանցեն երկուշաբթի:
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հայտարարությունն ներկայացնում ենք անփոփոխ.
«Ողջունում ենք ձեզ, մենք այլևս ձեր ուշադրությունը չենք կենտրոնացնի այն խնդիրների և մարտահրավերների վրա, որոնց բախվում ենք համավարակի և այդ կապակցությամբ հաստատված սահմանափակումների պատճառով: Մենք, մասնավոր հատվածի ներկայացուցիչներս, համաձայն չենք կետային սահմանափակումների վերաբերյալ 22.01.2021 թվականին ընդունված որոշման հետ: Մենք առաջարկում ենք 2021 թվականին զբոսաշրջությունը վերականգնելու արագ և անվտանգ ուղիների մեր տեսլականը: Ցանկանում ենք ընդգծել, որ այս նվազագույն քայլերը կենսական նշանակություն ունեն զբոսաշրջության ոլորտի համար, մենք վաղուց ենք մտածել բոլոր քայլերի մասին և գտել առաջարկություններ տարբեր երկրների առկա օրինակներից, որոնք արդեն աշխատում են և ունեն բավականին լավ արդյունքներ:
Զբոսաշրջության ոլորտի հանձնարարականները.
1. Ձմեռային հանգստավայրերի բացում փետրվարի 1-ից (շարժունակությունն այլևս բարձր չի լինի, հանդերձավորված մարդը չի կարող լինել վարակի փոխանցող, լեռնային հանգստավայրերում հյուրանոցները կարող են պահպանել կովիդ անվտանգության կանոնակարգերը, ինչպես նաև Կախեթիի կամ այլ տարածաշրջանների հյուրանոցները, որտեղ բավականին բարձր շարժունակություն է նկատվում, սակայն դրանով համավարակային իրավիճակը չի վատթարացել)
2. Սահմանների բացում, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային`հետևյալ կանոնակարգերով. Ա) Երկրում ընդունել այն օտարերկրյա այցելուներին, ովքեր սահմանին կներկայացնեն – Ա.1) Պատվաստումը հաստատող փաստաթուղթ, Ա2) PCR թեստ, ոչ ուշ, քան մեկնումից 72 ժամ առաջ Ա3) Կներկայացնի փաստաթուղթ, որ ունի հակամարմիններ, այսինքն արդեն անց է կացրել կորոնավիրուս (վերջին 6 ամիսների ընթացքում): Բ) Բոլոր օտարերկրյա այցելուները, ովքեր չունեն վերը նշված փաստաթղթերը, պետք է արագ հետազոտվեն սահմանին (անհատ ճանապարհորդները իրենք են վճարելու թեստի համար, իսկ զբոսաշրջային ընկերությունների կողմից հրավիրված զբոսաշրջիկների թեստի արժեքը վճարելու են ընկերությունները, որի գինը չպետք է գերազանցի ինքնաարժեքը): Գ) Մոտ ապագայում սահմանների բացում ստույգ ամսաթիվը նշելով (ինչը շատ կարևոր է զբոսաշրջության համար): Դ) Վերականգնել ցամաքային երթևեկությունը հարևան երկրների հետ, որտեղ արդեն սկսվել են պատվաստումները, ինչպես նաև արագորեն ստուգել սահմանին այցելուի առողջությունը արագ թեստով, ինչը կնվազեցնի երկրում համավարակային իրավիճակի սրումը:
3. Շտապ մշակել կովիդ ապահովագրական ծրագիր օտարերկրյա այցելուների համար: Դա ապահովագրական ընկերություններին լրացուցիչ եկամուտ կբերի, ինչպես նաև երկրի համար լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև կլուծի այն հարցը, թե ով և ինչ միջոցներով է բուժելու այցելուին, եթե կովիդ վարակը հայտնաբերվի Վրաստանում գտնվելու ընթացքում: Ապահովագրական փաթեթների գինը կարող է տարբեր լինել ՝ կախված ֆինանսավորումից:
4. Կանոնավոր չվերթների վերսկսելուն պես, բացվեն ռեստորանները, թանգարանները և այլ տեսարժան վայրերը, կանոնակարգերի խիստ պաշտպանությամբ:
5. Մոտ ապագայում պետք է հավաքվի մասնավոր հատվածի ներգրավմամբ աշխատանքային խումբ, որպեսզի 2021 թվականի համար զբոսաշրջության ռազմավարությունը մշակվի արագ, ճիշտ, անվտանգ և բիզնեսի շահերը հաշվի առնելով», – ասված է հայտարարության մեջ: