Զբոսաշրջության ազգային վարչությունը շարունակում է գովազդային քարոզարշավը «CNN»-ում
Զբոսաշրջության ազգային վարչությունը շարունակում է գովազդային քարոզարշավը «CNN»-ում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացմա նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը շարունակում է գովազդային քարոզարշավը «CNN»-ում:

Վարչության տեղեկությամբ, աշուն-ձմեռ քարոզարշավի շրջանակներում, «CNN»-ի հարթակում պատրաստվել է Վրաստանի էջը – Discovery Georgia, որտեղ ներկայացված է Վրաստանի պատմությունը, բնությունը, հանգստավայրերը և խոհանոցը:

«Զբոսաշրջության ազգային վարչության մարքեթինգային քարոզարշավի շրջանակներում աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի եթերով ցուցադրվում են Վրաստանի տուրիստական ներուժի մասին տեսահոլովակներ»,- հայտարարում է Զբոսաշրջության վարչությունը և նշում, որ զուգահեռաբար պատրաստվում են հատուկ սյուժեներ և հոդվածներ Վրաստանի, որպես զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ երկրի մասին: