Զբոսաշրջության ազգային վարչությունը լուսանկարիչների հետ անց է կացրել աշխատանքային հանդիպում
Զբոսաշրջության ազգային վարչությունը լուսանկարիչների հետ անց է կացրել աշխատանքային հանդիպում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը, զբոսաշրջության զարգացման նպատակով սկսում է նոր նախագծեր, որին կմասնակցեն Վրաստանում գործող լուսանկարիչները:

Վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին լուսանկարիչներին ներկայացրել է նոր նախագծերի մանրամասները, որոնք ներառում են լուսանկարիչների համար բազմաթիվ ակտիվություններ, այդ թվում՝ Վրաստանի բոլոր շրջաններում ֆոտոտուրեր, Վրաստանի զբոսաշրջային ֆոտոբանկի թարմացում և լուսանկարների մրցույթ:

Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ, նոր նախագծերում, լուսանկարիչների հետ միասին, ակտիվորեն կներգրավվեն էքսկուրսավարները և տրանսպորտային ընկերությունները: Նոր նախագծերի իրականացմամբ Վրաստանի մասշտաբով, համատեղ ջանքերով կպատրաստվի երկրի զբոսաշրջային ներուժը արտացոլող լուսանկարների նոր շտեմարան, որը զբոսաշրջության ազգային վարչակազմը կօգտագործի ներքին և միջազգային մարքեթինգային արշավներում: