Զբոսաշրջային եկամուտները նվազել են, ոչ միայն Ռուսաստանից, այլ ողջ հետխորհրդային տարածքից, դա իր հերթին ազդեցություն ունի լարիի կուրսի վրա

Խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նախագահ, Իրակլի Կովզանաձեի հայտարարությամբ, զբոսաշրջային եկամուտները նվազել են, ոչ միայն Ռուսաստանից, այլ ողջ հետխորհրդային տարածքից, որն առաջացնում է առևտրական պակասուրդի աճ և դա իր հերթին ազդեցություն ունի լարիի կուրսի վրա:

Ինչպես Կովզանաձեն ասել է լրագրողներին, արտաքին շոկերի չափսի հետ համեմատ, լարիի փոխանակման կուրսը արժեզրկված է:

Պատգամավորը նշել է, որ քաղաքական կայունությունը կարևոր գործոն է տնտեսական կայունության համար:

«Հունիսի 20-ից հետո կտրուկ նվազել է զբոսաշրջային հոսքը, ունենք էմբարգո: Զբոսաշրջային եկամուտները նվազել են, ոչ միայն Ռուսաստանից, այլ ողջ հետխորհրդային տարածքից, որն առաջացնում է առևտրական պակասուրդի աճ և դա իր հերթին ազդեցություն ունի լարիի կուրսի վրա»,-հայտարարել է Կովզանաձեն: