Զազա Սարալիձեն հայտարարում է, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ պահանջելու է, որ ալիքը ժամանակին ցուցադրի Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության մասին ֆիլմը
Զազա Սարալիձեն հայտարարում է, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ պահանջելու է, որ հանրային հեռարձակողը ժամանակին ցուցադրի այն ֆիլմը, որը վերաբերում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությանը:
Առաջին ալիքի լրագրողի հարցին, թե ինչ հույսով է գնում Սարալիձեն վարչապետի հետ հանդիպման և որն է լինելու հանդիպման արդյունքը, Զազա Սարալիձեն նշել է.
«Առաջին հերթին պահանջելու եմ, որ հանրային հեռարձակողը ժամանակից ցուցադրի ֆիլմը»,-ասել է Զազա Սարալիձեն:
Դրա հետ մեկտեղ հիշեցնենք, որ խորհրդարանի դեմ ընթացող ցույցին, կազմակերպիչներից մեկը, Զվիադ Կուպրավան հունիսի 2-ին հայտարարել էր, որ իբր Զազա Սարալիձեին զանգահարել էին հանրային հեռարձակողից, որ ֆիլմը ցուցադրելու համար Զազա Սարալիձեն պետք է այցելի հանրային հեռարձակող:
Հանրային հեռարձակողի ղեկավարությունը նույն պահին հայտարարել էր, որ ֆիլմը, որի մասին խոսում է Զվիադ Կուպրավան և, որը հնարավոր է կապ ունի Խորավայի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետ, պատրաստի տեսքով գոյություն չունի, ինչպես նաև հայտարարել են, որ Զազա Սարալիձեի հետ կապ հանրային հեռարձակողից ոչ մեկ չի հաստատել և եթե որևէ մեկը նրան զանգահարել է հանրային հեռարձակողից, ապա ալիքը դրա պատասխանատվությունը չի կրում:
Անձամբ Զազա Սարալիձեն հերքել է՝ Զվիադ Կուպրավայի կողմից, հունիսի 2-ին առաջին ալիքի վերաբերյալ տարածած լրատվությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan