Խորհրդարանի մոտ ձերբակալված վեց քաղաքացուց մեկը որոնման մեջ էր և մեկն էլ գտնվում էր պայմանական պատժի տակ. ՆԳՆ
Խորհրդարանի մոտ ձերբակալված վեց քաղաքացուց մեկը որոնման մեջ էր և մեկն էլ գտնվում էր պայմանական պատժի տակ. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության կողմից խորհրդարանի մոտ ընթացող ցույցի ժամանակ վարչական կարգով ձերբակալված վեց քաղաքացուց մեկը որոնման մեջ էր և մեկն էլ գտնվում էր պայմանական պատժի տակ,-այս լրատվությունը տարածել է ՆԳՆ-ը:

Գերատեսչության լրատվությամբ, գողության համար որոնվող, 1994 թ. ծնված Ի. Ա.-ին և պայմանական պատժի տակ գտնվող, 1994 թ. ծնված Գ. Ա.-ին ոստիկանությունը ձերբակալել է խորհրդարանի շենքի մոտ բացված վրանում, երբ ցույցի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում:

Ինչպես ասված է նախարարության հայտարարության մեջ, ձերբակալված Ի. Ա.-ն սույն թվականի հունիսի 5-ից որոնվում է Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի վարչության կողմից: Իսկ Գ. Ա.-ն պայմանական պատիժ է կրում 2016 թվականին գողության համար:

Միջադեպը խորհրդարանի շենքի դիմաց գտնվող վրանում տեղի է ունեցել առավոտյան: