Վակեի այգում ընթացող «վերականգնվի արդարությունը առանց քաղաքական գործիչների» ցույցին է գնացել, Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը՝ Զազա Սարալիձեն:
Այս մասին փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
«Ես տեսա, որ իմ որդուս ընկերները այստեղ են: Որտեղ, որ կլինեն իմ որդուս ընկերները, ես կանգնելու եմ այդտեղ: Ինձ ոչ մեկ չի կարող թյուրիմացության մեջ գցել: Ես օգտագործելու եմ բոլոր լծակները, որպեսզի այս համակարգը տապալվի»,-հայտարարել է Զազա Սարալիձեն:
Ցույցը տեղի է ունենում երիտասարդների նախաձեռնությամբ, որտեղ նրանք համերաշխություն են հայտնում, Խորավայի փողոցում սպանված անչափահասների՝ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի ընտանիքներին:
Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ նրանք պահանջում են ոչ միայն պատժել սպանողներին, այլ ան մարդկանց, ովքեր թաքցնում են մեղավորներին:
Նրանց խոսքերով, իրենք չեն պատրաստվում միանալ Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին, քանզի գտնում են, որ քաղաքական գործիչները ընտանիքի դժբախտությունը օգտագործում են միավորներ հավաքելու համար: Նրանք միևնույն ժամանակ չեն համաձայնվում կառավարության հրաժարականի հետ և հայտարարում են, որ հետաքննությունը իր ավարտին պետք է հասցնի հենց այս կառավարությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan